Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՊ վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն

29.10.2018

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը  ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 22-27-ը իրականացրել է ուսումնասիրություն՝ ուղղված ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացմանը: Մինչ աշխատանքների սկսելը, համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կարճ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանում, որտեղ մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարականներ է տվել, նշելով, որ յուրաքանչյուր նման միջոցառումից հետո բավականին մեծ առաջընթաց է գրանցվում՝ հատկապես մասնագետների պատրաստվածության առումով:
Հետազոտությունն իրականացվել է համաձայն ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի:
Ուսումնասիրվել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքները, <<Իջևանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն, <<Դիլիջանի հանքային ջրերի գործարան>>  ՍՊԸ-ն և  <<Դիլիջանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայնքներին և կազմակերպություններին քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09