Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՊ վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն
29.10.2018
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 22-27-ը իրականացրել է ուսումնասիրություն՝ ուղղված ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացմանը: Մինչ աշխատանքների սկսելը, համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կարճ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանում, որտեղ մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարականներ է տվել, նշելով, որ յուրաքանչյուր նման միջոցառումից հետո բավականին մեծ առաջընթաց է գրանցվում՝ հատկապես մասնագետների պատրաստվածության առումով:
Հետազոտությունն իրականացվել է համաձայն ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի:
Ուսումնասիրվել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքները, <<Իջևանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն, <<Դիլիջանի հանքային ջրերի գործարան>> ՍՊԸ-ն և <<Դիլիջանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայնքներին և կազմակերպություններին քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում: