Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ,,Դեբեդ,, հաշմանդամների ՀԿ-ի նախագահի հետ
29.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17829_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել 2011 թվականից Այրում համայնքում գործող ,,Դեբեդ,, հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Սասուն Աղայանի հետ: ՀԿ-ն բարեգործական է, բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հաշմանդամների սոցիալ-տնտեսական կարգավիճակին առնչվող, այնպես էլ առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր: