Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը

26.10.2018

  Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով միջոցառումն այս անգամ մի փոքր այլ ձևաչափով անցկացվեց. տոնը կազմակերպվել էր ոչ թե դպրոցի բակում, ինչպես միշտ լինում էր, այլ միջոցառմանը մասնակից բոլոր 15 դասարաններից յուրաքանչյուրը իր դասասենյակում էր աշնանային գույներով հագեցած անկյուն ստեղծել, բացել բերք ու բարիքով, անուշեղեններով ծանրաբեռնված սեղաններ: Ամենուր ուրախ տրամադրություն էր, երգ ու պար, ժպիտ ու ծիծաղ: Դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանի ուղեկցությամբ բոլոր դասասենյակներով շրջեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը, ծանոթացավ երեխաների ձեռքերով պատրաստված ցուցադրություններին, որոնք աչքի էին ընկնում թե իրենց ձևավորմամբ ու գունեղությամբ և թե կոլորիտային տեսարաններով: Այնուհետև տոնին մասնակից դասարանների աշակերտները դպրոցի նախասրահում հանդես եկան գեղարվեստական համարներով: Բոլոր դասարաններն էլ այնքան լավ էին պատրաստվել միջոցառմանը, այնքան գեղեցիկ ու հետաքրքիր ցուցադրություններ էին կազմակերպել, որ որոշվեց նրանց միջև մրցույթ չանցկացնել: Ասել է թե՝ հաղթող ճանաչվեցին միջոցառման բոլոր մասնակիցները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56