Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Աղքատության հաղթահարումը ՀՀ Տավուշի մարզում,, ծրագրի առողջապահական բաղադրիչի ներկայացում (2013-2018)

25.10.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ կազմակերպած համատեղ սեմինար-խորհրդակցությունը, որի նպատակն էր ներկայացնել ՀՕՖ-ի ,,Աղքատության հաղթահարումը ՀՀ Տավուշի մարզում,, ծրագրի առողջապահական բաղադրիչը:  Մասնակցում էին մարզի համայնքների, առողջապահական հաստատությունների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը:
Սկսած 2013 թվականից Հայ օգնության ֆոնդը կենտրոնացել է Հայաստանի առավել խոցելի տարածաշրջանների հանրային առողջապահական խնդիրների լուծման վրա: Մասնավորապես, առողջապահական ծրագրերի միջոցով ՀՕՖ-ն անդրադարձել է այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են նախադպրոցական տարիքի երեխաների թերսնուցումն ու դրա հետևանքները, թիրախ համայնքի առողջապահական կարողություններն ու հիմնախնդիրները և համայնքի հանրային առողջության մակադակը: Իհարկե, ծրագրի նպատակն էր,  նպաստել 0-6 տարեկան երեխաների և ընտանիքների համար առողջ սովորությունների և անվտանգ միջավայրի ձևավորմանը: Նախ կատարվել են ուսումնասիրություններ, որոնց համար մասնագետներ են հրավիրվել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից, ապա դրանց հիման վրա մշակվել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը քայլ առ քայլ իրականացվում է սկսած 2013 թվականից: Ծրագրի առաջին տարվա համար թիրախ են ընտրվել Բերդ քաղաքն ու հարակից 7 գյուղերը, իսկ 2016 թվականից ծրագրում ընդգրկվել են տարածաշրջանի բոլոր բնակավայրերը: Այսպիսով, այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները. 0-6 տարեկան երեխաների ելակետային հետազոտություն, բալանսավորված սննդի տրամադրում թիրախ համայնքների նախադպրոցական հաստատությունների երեխաներին, առողջապահական կարողությունների բարելավում, 18-29 տարեկան աղջիկների և կանանց հետազոտություն, 0-6 տարեկան երեխաների համեմատական հետազոտություն, 9-36 ամսական երեխաների կոգնիտիվ զարգացման հետազոտություն:
Սեմինարի ընթացքում, ՀՕՖ առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Կիմ Հեքիմյանը, Մուրացան համալսարանական մանկական կլինիկայի բժշկուհի Սուսաննա Հարությունյանը և այլ բանախոսներ ներկայացրեցին ,,Երեխաների սնուցումը որպես տնտեսության և հանրային առողջապահության կարևոր բանալի,, թեմայի հայաստանյան և միջազգային փորձը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18