Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդում էր
24.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 16 քաղաքացի Բերդ քաղաքից, համայնքի Արծվաբերդ, Թովուզ և Այգեպար բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 14-ը դրամական աջակցություն են խնդրել, իսկ 2 հոգի դիմել են այլ հարցերով: Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիների խնդրանքը կբավարարվի 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի ուսումնասիրության և լուծման նպատակով, մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: