Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց Together4Armenia հարթակը
22.10.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Together4Armenia վերամշակված հարթակի ներկայացում: Մասնակցում էին մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գրադարանների աշխատակիցներ: Together4Armenia ծրագրի Տավուշի մարզի համակարգող Արմինե Ներսիսյանի բացման խոսքից հետո ,,Առաքելություն Արևելք,, մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ծրագրի ղեկավար Նոնա Գալստյանը ներկայացրեց ,,Միասին հանուն Հայաստանի,, օնլայն հարթակը՝ նշելով, որ այն կամուրջ է հանդիսանում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի և համայնքների միջև՝ նպատակ ունենալով սփյուռքի ներուժն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Հարթակն ստեղծվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ հայաստանյան գրասենյակի և Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲՄԸ/ կողմից՝ Եվրամիության աջակցությամբ: Բանախոսը նշեց, որ հարթակը համայնքների զարգացմանն աջակցելու լավ հնարավորություն է ընձեռում: Անկախ նրանից փնտրում եք ծրագիր, որն ամբողջությամբ կհամապատասխանի ձեր հմտություններին կամ փորձագետ, ով կապահովի ձեր ծրագրի կայունությունը, նշվեց, որ հաղթանակի լավագույն գրավականը հաղորդակցման ճիշտ եղանակն է, որը կապահովի Together4Armenia հարթակը: Հարկավոր է միայն ընտրել հաղորդակցման այդ ճիշտ եղանակը և ներբեռնել ծրագիրը: