Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չին գործարարների հետ քննարկվել են մարզում ներդրումներ կատարելու հնարավորությունները
19.10.2018
Տավուշի մարզպետը հանդիպում ունեցավ չին գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում: Հյուրերը տեղեկացրին, որ հանդիպումը ճանաչողական է և նպատակն է տեղեկանալ, թե որ ոլորտում է նպատակահարմար ներդրումներ կատարել: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցի համար, մարզպետն այնուհետև ներկայացրեց մարզի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանք են գյուղատնտեսությունն ու տուրիզմը, նշեց նաև, որ տուրիզմի զարգացմանը մարզում մեծապես կխթանի Իջևանի ճոպանուղու կառուցումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեքստիլ արդյունաբերության, աղբի վերամշակման ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Վահե Ղալումյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Տավուշի մարզում չին գործարարների ներդրումներ կատարելու նախաձեռնություններին: