Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են
18.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17675_s.jpg)
Ըստ համայնքների ներկայացրած օպերատիվ տվյալների՝ Տավուշի մարզում առ այսօր կատարվել է շուրջ 2300 հա վար, որից 1600-ը՝ սահմանամերձ համայնքներում: Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշմամբ մարզի սահմանմերձ բնակավայրերին փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար /սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի առկայության դեպքում/ պետական աջակցություն կտրամադրվի 1 հեկտարի հաշվով 60 հազար դրամ:
720 հեկտարի վրա արդեն կատարվել է աշնանացան հացահատիկի ցանք: Աշխատանքները մարզում դեռևս ընթացքի մեջ են: