Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի ներկայացուցիչները մասնակցում են «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» արդյունաբերական ցուցահանդեսին

17.10.2018

Այսօր՝ հոկտմբերի 17-ին, Երևանում մեկնարկել են «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան բիզնես ֆորումը: «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են նաև Տավուշի մարզի ձեռնրակությունները:  Ինչպես տեղեկացնում են ցուցահանդեսում մարզի աշխատանքները համակարգողները՝ Տավուշի մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը և մարզպետարանի զարգացման  ծրագրերի, զբոսաշրջության և  վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը,  իրենց արտադրանքը ներկայացրել են <<Քարարտ>> քարի վերամշակման ձեռնարկությունը, <<Տավուշ-տեքստիլ>> ՍՊԸ-ն և <<Դիլիջան>> գարեջրի գործարանը:
«Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ու քաղաքական համագործակցությունը, հաստատել և ամրապնդել երկու պետությունների միջև գործարար կապերը, նպաստել նոր շուկաների ձևավորմանը, բիզնես, առևտրատնտեսական ու ներդրումային հարաբերությունների խորացմանը։ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և բիզնես ֆորումը տևելու է 3 օր և ավարտվելու է հոկտեմբերի 19-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:46:38