Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԱՀԿ հերթական բրիֆինգը
16.10.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Բրիֆինգին մասնակցոմ էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Ողջունելով բրիֆինգի մասնակիցներին՝ մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն հայտնեց անցած ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար, անդրադարձավ սահմանամերձ համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպման խնդիրներին:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: