Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մաքրվում է միջպետական ճանապարհն ու հողային պաստառը
15.10.2018
2018 թվականին Տավուշի մարզի միջպետական ճանապարհների պահպանության և շահագործման ծրագրի շրջանակներում կատարվում են Մ 4 Գոշի խաչմերուկ – Իջևան – Մայիսյան ճանապարհի և ճանապարհամերձ հատվածի մաքրման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում է ,,Լևոն 2-րդ,, ՍՊԸ-ն: Ճանապարհն սպասարկող բրիգադի ղեկավար Ռաֆայել Սաղաթելյանը տեղեկացնում է, որ 6 հոգուց կազմված բրիգադը միջպետական ավտոճանապարհն ու ճանապարհի հողային պաստառը մաքրում է աղբից, օտար առարկաներից: Այս հատվածում աշխատանքներն ավարտելուց հետո բրիգադը մաքրման աշխատանքներ կիրականացնի արդեն Հ 26 – մոտեցում Մակարավանքին հանրապետական նշանակության ճանապարհահատվածում: