Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է մարզում սկսնակ գործարարների աջակցման ծրագիրը
15.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17627_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ տեղի է ունեցել քննարկում <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և նույն ծրագրի կամավոր Ջոդի Դոշերի մասնակցությամբ, ով համայնքաին զարգացման ոլորտի փորձագետ է, ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր, թիմին միացել է 2018-ի հունիսից և շարունակելու է աշխատել ևս 2 տարի: Քննարկվել է մարզում սկսնակ գործարարների աջակցման ծրագիրը: Գաղափարն այն է, որ բիզնեսի հիմքեր գցող անձինք, ովքեր ունեն հումքի, գույքի, արտադրական որևէ սարքի ձեռք բերման խնդիր, ծրագրի կողմից կստանան ֆինանսական աջակցություն: