Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է նորաստեղծ կենտրոնների բացման արարողությանը

10.10.2018

  Այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում տեղի է ունեցել նորաստեղծ երկու կենտրոնների՝ Գինեգործական փորձացուցադրական արտադրամասի և Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի /ԳՍԿ/ բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ:
 Գինեգործական փորձացուցադրական արտադրամասը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնդրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող ,,Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի շրջանակներում: Կենտրոնի հագեցվածությունն ապահովվել է USAID/ARDI ծրագրի կողմից, իսկ տեխնիկական աջակցությունն իրականացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GAZ/ կողմից ֆինանսավորվող ,,Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում,, ծրագիրը:
  ԳՍԿ-ն հիմնվել է CARD հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ,,Ֆուլեր տնաշինական կենտրոն,, ՀԿ-ի և ,,Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ,, հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ,,Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն,, ծրագրի կողմից:
   Գինեգործական փորձացուցադրական արտադրամասի և Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման առթիվ շնորհավորել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին ու աջակիցներին՝ նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ կնպաստեն մարզում խաղողագործության, գինեգործության և տուրիզմի զարգացմանը:
  Հավելենք, որ Տավուշի մարզում ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի արտադրության նպատակով CARD հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ: Գաղափարին ֆինանսական և մասնագիտական աջակցություն է ցույց տալիս ,,Պեռնո Ռիկար,, խմբի Երևանի կոնյակի գործարանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59