Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Ազատամուտի միջնակարգ դպրոց
10.10.2018
Այսօր առավոտյան, ինչպես նախապես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, մարզպետ Վահե Ղալումյանը այցելել է Ազատամուտի դպրոց: Բավականին երկար դադարից հետո, դպրոցը վերսկսել է բնականոն դասընթացը, բոլոր դասարանները լիարժեք ներկա են եղել: Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: Նախատեսված ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային և կլրացվեն բաց թողնված դասերը: