Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղողի մթերման գործընթացը Տավուշի մարզում ավարտված է
09.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17576_s.jpg)
Խաղողի մթերման գործընթացը Տավուշի մարզում, կարելի է ասել, ավարտված է: Բերքի ընդունումը շարունակում է միայն <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն, որը մինչ օրս մթերել է 460 տոննա խաղող և մի քանի օրից ևս կավարտի մթերումը: Ընդհանուր առմամբ մարզում մթերվել է 5762 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 4078 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 1034 տոննա, ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն՝ 115 տոննա և <<Էկոգարդեն>> ՍՊԸ-ն՝ 75 տոննա խաղող: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ, մարզում մթերման ենթակա ամբողջ բերքն ընդունվել է մթերող ընկերությունների կողմից, իսկ մթերման աշխատանքները կազմակերպվել են ժամանակին և բարձր մակարդակով: Ժամանակին են իրականացվել նաև ընդունված խաղողի դիմաց վճարումները: