Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանապահ համայնքներին կտրամադրվի սուբսիդիա
09.10.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշմամբ մարզի սահմանապահ բնակավայրերին փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար /սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի առկայության դեպքում/ պետական աջակցություն կտրամադրվի 1 հեկտարի հաշվով 60 հազար դրամ :
Ըստ համայնքների ներկայացրած օպերատիվ տվյալների՝ մարզում առ այսօր կատարվել է շուրջ 1500 հա վար և ավելի քան 300 հա աշնանացան: Աշխատանքներն ընթացքի մեջ են: