Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը և ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
09.10.2018
Այսօր տեղի է ունեցել ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ կազմակերպած եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Քանի որ Տավուշի մարզը ,,Դասավանդիր Հայաստանի,, գործընկեր մարզերից է, ապա միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը և ծրագրին մասնակից 8 դպրոցների տնօրենները: Մարզպետ Վահե Ղալումյանը և ,,Դասավանդիր Հայաստանի,, հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի առաջիկայում կշարունակվի հիմնադրամի և մարզի դպրոցների համատեղ աշխատանքը: