Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Կոթիի միջնակարգ դպրոցի անվանակոչության արարողությանը
08.10.2018
Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցը այսուհետ կրելու է բազմավաստակ մանկավարժ, դպրոցի նախկին վաղամեռիկ տնօրեն Շահնազար Շահնազարյանի անունը: Հոկտեմբերի 6-ին Կոթիի միջնակարգ դպրոցում էին հավաքվել բազմաթիվ կոթեցիներ, հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նաև մեծ հայորդու՝ Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հանդիսությանը ելույթ են ունեցել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շահնազար Շահնազարյանի աշակերտները, գործընկերները, ընկերները, ընտանիքի բարեկամները:
Միջոցառումը վարել է Շ. Շահնազարյանի թոռնուհի Հասմիկ Հախվերդյանը, իսկ կիսանդրու բացումը կատարել են ծոռնուհիները