Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արզնի ագրոն նվիրատվություն է արել մարզի անապահով ընտանիքներին
08.10.2018
<<Արզնի ագրո>> տնտեսությունը, որ Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման առաջատարներից է, օրերս հանդես է եկել Տավուշի մարզում բարեգործական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ: <<Արզնի ագրո>>-ի ներկայացուցիչ Գեղամ Ջանվելյանը, թվով 100 խոզի գոճի է հատկացրել մարզին: Մարզպետարանի հետ քննարկելուց հետո, որոշվել և դրանք տրամադրվել են սահմանամերձ 27 համայնքների անապահով ընտանիքիներին: Առաջիկայում Գեղամ Ջանվելյանը մարզի 10 անապահով ընտանիքների նաև հորթեր կնվիրի: