Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17503_s.jpg)
Թանկագին ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության շատ կարևոր ու պատասխանատու գործում: Դուք եք ձեր ամենօրյա ջանադիր ու նվիրական աշխատանքով երեխաների մեջ սերմանում սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, հայրենասիրություն, և ձեր ձեռքերում է մեր երկրի վաղվա օրը, մեր երկրի ապագան: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում էլ հայ մարդը առանձնակի վերաբերմունք է ունեցել ուսուցչի ու նրա վաստակի հանդեպ: Ու այսօր առավել քան կարևորվում է ձեր դերակատարությունը ժամանակի նոր մարտահրավերներին դիմագրավելու, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ ընթացքն ապահովելու գործում:
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և աշխատանքային արգասաբեր ու բեղմնավոր գործունեություն: