Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
05.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Համայնքի ղեկավարի 2018 թվականի 3-րդ եռամսյակի բյուջեի հաղորդումը:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասերից աճուրդի միջոցով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի կրկնամրցույթին համաձայնություն տալու և մեկնարկային տարեկան վճար սահմանելու մասին: