Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի սիմպոզիում Իջևանի ԲԿ-ում
04.10.2018
Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/, Ամերիկահայ բժիշկների միության և Բայ Արեայի հայ բժիշկների միության համատեղ ջանքերով հոկտեմբերի 2-4-ը Իջևանի բժշկական կենտրոնում անց է կացվում ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի 3-րդ սիմպոզիումը: Սիմպոզիումի շրջանակներում նաև դասընթացներ են անցկացվել բժշկական կենտրոնում, որի ընթացքում ուրոգինեկոլոգներին և գինեկոլոգներին են ներկայացվել վերջին վիրաբուժական տեխնիկաները, կատարվել են վիրահատություններ: Դասընթացներին մասնակցել են նաև հարակից բժշկական մասնագետները, ովքեր նպատակ ունեն ձեռք բերել համապարփակ տեղեկատվություն վիրաբուժական գինեկոլոգիայի և ուրոգինեկոլոգիայի մասին: Դասընթացները վարել են Նյու Յորքի SUNY Upstate բժշկական համալսարանի գինեկոլոգիայի և ուրոգինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար, կլինիկական պրոֆեսոր Սամվել Բադալյանը և Կալիֆորնիայից մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Ելենա Սագայանը: Դասընթացավարները պատասխանել են նաև ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: