Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Իմ քայլը հանուն Տավուշի>> ներդրումային համաժողովի արձագանքները

03.10.2018

Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ <<Իմ քայլը հանուն Տավուշի>> ներդրումային համաժողովը: Մասնակցում էին հինգ տասնյակից ավելի ծագումով տավուշցի գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և այլ երկրներից: Ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի նպատակն էր ներկայացնել մարզի ներդրումային միջավայրը, գործարարության համար առկա պայմաններն ու երաշխիքները, և կոչ անել գործարարներին ներդրումներ կատարել հայրենիքում:
Համաժողովին մասնակից գործարարներն աստիճանաբար արձագանքում են կոչին: Իջևանցի Անդրանիկ Ղազարյանը, ով բնակվում և աշխատում է Ուկրաինայի Չերկասի մարզում, օրերս այնտեղ է հրավիրել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու և հայրենիքում գործ սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: <<Զոլոտոնոշսկի բեկոն>> ընկերությունը, որի բաժնետերերից է Անդրանիկ Ղազարյանը, Ուկրաինայում արդեն 10 տարուց ավելի է զբաղվում է ժամանակակից խոզաբուծական ֆերմերային տնտեսության զարգացմամբ, այգիների հիմնադրմամբ, հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ և բավականին դրական արդյունքներ է արձանագրել: Տնտեսությունն իր մեջ ներառում է 20000 հա մշակվող հողատարածքներ:
Գործարարը նպատակ ունի հայրենի մարզում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Միևնույն ժամանակ մայր տնտեսությանը կից կհիմնադրվեն փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք նույնպես կապահովվեն մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ կվերադարձնեն միայն կերի գումարը: Եկամուտն ամբողջովին կմնա իրենց:
Այս բոլոր պայմանավորվածությունները գրանցվել են հուշագրում, որը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և <<Զոլոտոնոշսկի բեկոն>> ընկերությունը ի դեմս Անդրանիկ Ղազարյանի: Հիմա արդեն կողմերն անցել են հաջորդ քայլին, որ նշանակում է ընտրել հարմար տարածք տնտեսության հիմնադրման համար և սկսել դրա կառուցումը:
Ուկրաինայում ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպում է ունեցել նաև Չերկասիի նահանգապետ Յուրի Տկաչենկոյի հետ և քննարկել համագործակցության հետ կապված որոշակի հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:17:51