Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.10.2018
2018թ. սեպտեմբեր ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5118 ընտանիքներ, որոնցից 1855-ը Իջևանի, 1178-ը Դիլիջանի, 1051-ը Բերդի և 1034-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 254 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-76, Դիլիջան-57, Բերդ - 65, Նոյեմբերյան - 56/ :
Սեպտեմբեր ամսվա ընթացքում մարզի 73 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: