Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Վարագա Սուրբ Խաչի տոնին
01.10.2018
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Տոնն ամեն տարի մեծ շուքով նշում են նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող Նոր Վարագավանքում: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 30-ին: Նոր Վարագավանքում Խաչին նվիրված Սուրբ պատարագ է մատուցել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: