Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Դիպուկ հրաձիգ,, մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի թիմը
01.10.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17422_s.jpg)
Սեպտեմբերի 28-30-ը Երևանում անց է կացվել ,,Դիպուկ հրաձիգ,, 2018 թվականի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Մասնակցում են ՀՀ հանրակրթական դպրոցների թիմերը: Մրցումներն այս տարի նվիրվել են Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մասնակիցները մրցել են թիմային և անհատական փուլերով: Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 11-12-րդ դասարանների 5 աշակերտ՝ 3 տղա և 2 աղջիկ կազմով: Տավուշի մարզից մշցաշարին մասնակցել է մարզային փուլում հաղթած Գետահովիտի միջնակարգ դպրոցի թիմը և մրցումներին մասնակից 19 թիմերի մեջ գրավել 4-րդ տեղը:
ՀՀ դպրոցականների ,,Դիպուկ հրաձիգ,, հանրապետական մրցումների եզրափակիչ փուլում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Գետահովիտի միջնակարգ դպրոցի զինղեկ Սանեսար Շահնազարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրով: Վկայագիր է հանձնվել նաև թիմից անհատական պայքարում 4-րդ տեղ գրաված Հրանուշ Մելիքսեթյանին: