Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ
01.10.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա անելիքները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ,,Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա,, մարզական միջոցառման կազմակերպմանը, որի ներդպրոցական և համայնքային փուլերն արդեն ավարտվել են, իսկ առջևում մարզային և հանրապետական փուլերն են, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով էլ ներկայումս աշխատանքներ են տարվում դպրոցներում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված մի շարք հարցեր ևս: