Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի <<Առողջ ապագա>> ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ էին

01.10.2018

Դիլիջանի <<Առողջ ապագա>> ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ էին: Նրանք տեղեկացրին, որ տնօրեն Էդգար Պողոսյանն իրենց ասել է այլևս չգնան աշխատանքի: <<Առողջ ապագա>> ՍՊԸ–ն Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանն է և գրեթե 60 տարվա գործունեության պատմություն ունի: Աշխատակիցների վկայությամբ լավագույն տարիներին առողջարանը 700-800 երեխա է ընդունել իր հարկի տակ: Այստեղ գալիս են ոչ հիվանդ, բայց տուբերկուլյոզով հիվանդների հետ շփված, կոնտակտավոր երեխաները: 50-օրյա վերականգնողական բուժման ընթացքում կազմակերպվում է նաև նրանց ուսումնառուությունը: Առողջարանն ունի 41 աշխատակից, և թեև ընկերությունը 2006 թվականից սեփական է, սակայն նրանք ֆինանսավորում ստացել են պետության կողմից: Աշխատակիցները միտում են տեսնում, որ այսօր խիստ պակասել է առողջարան ուղեգրվող երեխաների թիվը, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ տնօրինությունը դադարեցնի ընկերության գործունեությունը: Սակայն աշխատակիցները կարծում են, որ եթե կան տուբերկուլյոզով հիվանդներ, ապա կան նաև՝ կոնտակտավորներ: Նրանք անընդունելի են համարում, որ մութ ու ցուրտ տարիներին լիարժեք աշխատած բուժհաստատությունը, այսօր փակվի, և 41 աշխատակից զրկվեն աշխատանքից:
Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ խնդրին առաջին անգամ է առնչվում և քանի որ առողջարանը մարզային ենթակայության հաստատություն չէ, անհրաժեշտ է, հարցը քննարկել համապատասխան գերատեսչության հետ: Մարզպետը խոստացավ, ՀՀ առողջապահության նախարարության հետ որոշակի քննարկումներ անցկացնելուց հետո, այդ մասին տեղեկացնել առողջարանի աշխատակիցներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27