Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով Երևանում

28.09.2018

 

  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ սեպտեմբերի 27-ին  Երևանում կայացել է «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սեր¬բիայից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը:
 Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
  Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները, ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները: Համաժողովը հարթակ կհանդիսանա երկրների միջև փորձի ու գիտելիքի փոխանակման և հետագա համագործակցության համար:
Սա երկրորդ միջազգային համաժողովն է՝ նվիրված քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն, ինչպես նաև ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը:
  Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերի 27-ին Երևանում, որին նախորդել և հաջորդել են ճանաչողական այցեր և մասնակցություն Վրաստանում և Ուկրաինայում կայացած համաժողովներին:
  Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հիմնվել են 35 քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ՀՀ 8 մարզերում։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում շահագործման կհանձնվեն ևս 5 գրասենյակներ։ Այսպիսով, մինչ տարեվերջ Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն կունենա օգտվելու ՀՀ համայնքապետարանների կողմից մատուցվող որակյալ ծառայություններից:

    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56