Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՕՍ մանկական գյուղում ներկայացվել է ծրագրի 2-րդ փուլը
28.09.2018
Այսօր Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում տեղի է ունեցել ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, հայկական բարեգործական հիմնադրամի /ՀԲՀ/ ,,Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի,, 2-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների շահառու համայնքների ղեկավարները, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, միջազգային բարեգործական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը և նրա վրաստանյան գործընկերը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, ՀԲՀ-ի ազգային տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: ,,Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագիրը,, մանրամասն ներկայացրել է ծրագրի համակարգող Թաթուլ Թամրազյանը: