Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի շտապօգնության ծառայությունները համալրվել են նոր մեքենաներով
28.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17383_s.jpg)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերած 200 շտապօգնության մեքենաներից ՀՀ առողջապահության նախարարությունը 9 մեքենա հատկացրել է Տավուշի մարզին : ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ն ստացել է 2 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ն ևս ստացել է 2 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, 1 գծային և 1 ռեանիմոբիլ մեքենա հատկացվել է ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ին, 1 գծային մեքենա էլ տրամադրվել է Դիլիջանի ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ին: Շտապօգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանի փոխանցմամբ, նոր մեքենաների շահագործումը զգալիորեն կբարձրացնի շտապօգնության որակը, հիվանդների տեղափոխումը կիրականացվի առավել պատշաճ պայմաններում: Իսկ նոր ռեանիմոբիլները հնարավորություն կտան անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել թե կանչի ժամանակ` պացիենտի տանը եւ թե մեքենայում` համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին: