Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ում
27.09.2018
Սեպտեմբերի 26-ին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են Իջևանի տարածաշրջանի դպրոցներում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 2018-2019 ուսումնական տարվա պլանավորմանն ու կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը և տարածաշրջանի դպրոցների տնօրենները: