Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
27.09.2018
2018 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին, Ազատամուտի մշակույթի պալատում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:
2. Ազատամուտ համայնքի 2018 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծում ներառված Ազատամուտ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին:
5. ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին:
6. Տավուշի մարզի Ազատամուտ գյուղական համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 1-ին փողոցի թիվ 18 շենքի թիվ 17 բնակարանը անհատույց օտարելու մասին:
7. Ազատամուտ համայնքի 2018 թ. բյուջեի 2-րդ եռամսյակի կատարողական հաշվետվության մասին համայնքի ղեկավարի հաղորդումը: