Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրավական թեմայով զրույց-զեկուցում է անցկացվել Իջևանի ավագ դպրոցում
26.09.2018
Այսօր բարձր դասարանցիների համար իրավական թեմայով զրույց-զեկուցում է կազմակերպվել Իջևանի ավագ դպրոցում: Զրույցը վերաբերել է ընտանեկան բռնությանը: Հանդիպմանը ներկա է եղել ոստիկանության Իջևանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման խմբի տեսուչ Սուրեն Թադևոսյանը: Քննարկվող թեման ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Համբարձումյանը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ են լսել զեկուցումը, որի շուրջ այնուհետև ծավալվել է ակտիվ քննարկում: Սեյրան Համբարձումյանը սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ է տվել աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: