Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները
25.09.2018
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկմանը։
Հարային քննարկումը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Իջևան ԻնֆոՏանը:
Հասցե՝ ք․Իջևան, Անկախության 60 (Անկախության 8 և 10 շենքերի հարևանությամբ):
Հեռ՝ 095 25 15 63
Հանդիպման նպատակն է Ձեզ հետ միասին քննարկել և հասկանալ Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև հանրային վայրի աղտոտման համար տուգանքի կիրառման համակարգի ներդրումը և Աղստև գետն աղտոտող կառույցների դեմ հանրության կողմից բոյկոտման հնարավոր ակցիաների իրականացումը:
Հարգելի քաղաքացիներ, մենք կարևորում ենք ձեր մասնակցությունը և հետագա աջակցությունը մեզ բոլորիս համար չափազանց կարևոր այս խնդրի լուծման գործում:
ԵՀՀ ՀՄ
Տավուշի մարզպետարան
Իջևանի համայնքապետարան