Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզն առանձին տաղավարով մասնակցում է Հանրապետության հրապարակում կազմակերպված ցուցադրությանը
21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված ցուցադրությանն այսօր մասնակցում է նաև Տավուշի մարզն իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են մարզին բնորոշ բերքն ու բարիքը, արտադրանքը: Ցուցադրությանը մասնակցում են ,,Դիլիջան,, հանքային ջրերը, ,,Դիլիջան,, գարեջրի գործարանն իր արտադրանքով, մսամթերքների արտադրությամբ զբաղվող ,,Նատուրալ Կոթի պրոդուկտ,, կազմակերպությունն իր ապրանքատեսակներով, Սևքարի պահածոների գործարանը, ,,Գուրգեն Աբովյան,, ԱՁ-ն ,,Կոթի պրոդուկտի,, արտադրության իր պանրի տեսականիներով, Իջևանի գինու-կոնյակի գործարանը: Ներկայացված է նաև մարզի գյուղացիական տնտեսությունների արտադրանքը՝ թուզ, խաղող, արքայանարինջ, պնդուկ, ձմերուկ, տնական օղի և այլն: Տավուշյան տաղավարի ցուցադրությանը մասնակցում է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցն իր սաների տարբեր աշխատանքներով, որոնք նաև վաճառվում են, իսկ պարարվեստի բաժնի սաները ներկայացել են իրենց պարային համարներով: Տավուշի մարզի տաղավարի հանդեպ այցելուների հետաքրքրությունը բավականին մեծ է: