Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցավակցում են զիծառայողի ընտանիքին
20.09.2018
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:
ՀՀ Տավուշի մարզպետը, մարզպետարանի ողջ անձնակազմը խորը վշտով ցավակցում են զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին: