Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է դպրոցի հիմնախնդիրներին

20.09.2018

 Սեպտեմբերի 20-ին Դիլիջանում ունեցած աշխատանքային շրջայցի ընթացքում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև քաղաքի թիվ 6 հիմնական դպրոց, ծանոթացել կոլեկտիվի հետ: Մարզպետն առաջարկել է նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին՝ համատեղ ուժերով դրանց լուծումը գտնելու համար: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար, տեղեկացրել է, որ դպրոցի ուսումնական մասնաշենքի 1-ին և 2-րդ հակերը հիմնանորոգված են, գոհ են պայմաններից, սակայն խնդիր է մնում 3-րդ հարկի հիմնանորոգման հարցը, որը 2010 թվականից կիսատ է մնացել: Ըստ նախագծի այդ հարկում դասասենյակներ ու լաբորատորիաներ են նախատեսված: Մի քանի դասասենյակ ներկայումս տեղափոխվել է մարզադահլիճային մասնաշենք, որտեղ սենյակները, ճիշտ է, հիմնանորոգված են, սակայն մարզադահլիճը հեռու է ուսումնական մասնաշենքից: Դպրոցն ունի նաև մի մեկհարկանի ուսումնական մասնաշենք, որը հիմնանորոգման ծրագրից դուրս է մնացել: Ճաշարանը, բուֆետը և կիսվող դասարաններից մեկն այստեղ են տեղակայված: Սակայն մասնաշենքը գազիֆիկացված չէ և ջեռուցվում է կամ վառելափայտով կամ էլ հոսանքով: Դպրոցում շրջելուց և կրթօջախի խնդիրներին ծանոթանալուց հետո մարզպետը խոստացել է դրանք մանրամասն ուսումնասիրել և լուծման տարբերակներ գտնել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18