Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20.09.2018

     Սիրելի տավուշցիներ

   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեով իրականություն դարձավ մեր ժողովրդի դարերով փայփայած երազանքը: Հայ ժողովուրդը միասնական պայքարի ու կամքի արդյունքում ձեռք բերեց իր անկախությունն ու ինքն իր ճակատագրի տերը լինելու իրավունքը: Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումների կողքին եղել են նաև բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ, որոնք սակայն հաղթահարվել են ժողովրդի տոկունության ու միասնական կամքի շնորհիվ:
  Որպես սահմանապահ մարզի ղեկավար՝ տոնական այս օրն ուզում եմ առանձնակի շնորհավորել սահմանին կանգնած ու մեր երկրի սահմաններն ամուր պահող հայ զինվորի ու սպայի տոնը, մաղթել նրանց խաղաղ ու անփորձանք ծառայություն:
  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն ու երջանկություն՝ հանուն մեր երկրի զարգացման ու առաջընթացի: Փառք ու պատիվ մեր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57