Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց
20.09.2018
Այսօր Դիլիջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, իրավիճակին ու կարգավիճակին: Տնօրեն Հրեղեն Գասպարյանը տեղեկացրել է, որ դպրոցում այսօր սովորում է 8-18 տարեկան 300-ից ավելի աշակերտ: Այստեղ գործում են գեղարվեստի, դեկորատիվ արվեստի և պարարվեստի բաժիններ: Նաև տեղեկացրել է, որ, որպես խոշորացված համայնքի դպրոց, մասնաճյուղեր են բացել Թեղուտ, Հաղարծին, Խաչարձան և Աղավնավանք բնակավայրերում: Դպրոց են հաճախում սաներ նաև Գոշ բնակավայրից:
Մարզպետն այնուհետև շրջել է դպրոցի մշտական գործող ընդհանուր ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին, խոստացել հաջորդ այցին ավելի երկար ժամանակ հատկացնել դպրոցին: