Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները

19.09.2018

  Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները: Սեպտեմբերի 19-ի դրությամբ մթերվել է 1425 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը մինչ օրս ընդունել է 1150 տոննա խաղող` մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 140 դրամ, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 125 տոննա, կիլոգրամը 140+փոխ. դրամով, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 150 տոննա, կիլոգրամը 150 դրամով, <<Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ-ում դեռևս խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և առաջիկա օրերին այս գործարանը ևս կսկսի բերքի մթերումը: Գործարանի գործադիր տնօրենի տեղեկացմամբ խաղողի ընդունման գները կլինեն 120- 170-ի սահմաններում՝ հաշվի առնելով խաղողի տեսակը և տեխնոլոգիական վիճակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18