Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ընդունելություն
18.09.2018
Այսօր ժամը 15:00-ից Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակեց կատարել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 հոգի Իջևանից, Հաղարծինից, Գանձաքարից, Ներքին Ծաղկավանից, Այգեհովիտից, Վազաշենից, Բերդավանից, Դիլիջանից, Թեղուտից, Հովքից և Տավուշից: 8 դիմումատու մարզպետից դրամական աջակցություն էր խնդրում: 6 քաղաքացի մարզպետին էր դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Հաղարծին գյուղի մի բնակչուհի մարզպետի միջնորդությունն էր խնդրում անասնագողերին գտնելու հարցում: Իսկ Իջևան քաղաքի մի բնակչուհու էլ անհանգստացնում էր այն հարցը, որ գազատար խողովակները իր տան պատի վրայով են անցնում: Հովքի մի բնակչուհի հետաքրքրված էր մշակութային կյանքի աշխուժացմամբ և մարզպետից խնդրում էր հնարավորություններ ու պայմաններ ստեղծել մշակութային կյանքն ակտիվացնելու, ստեղծագործող երիտասարդությանն աջակցելու համար: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին դիմած քաղաքացիների հարցին դրական լուծում տրվեց, մնացած դիմումների վերաբերյալ հանձնարարականներ տրվեցին պատասխանատուներին՝ դրանք ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով պատասխանելու համար: