Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղնախարարը ծանոթացել է ինտենսիվ այգում իրականացվող աշխատանքներին
18.09.2018
կՏավուշի մարզում առկա ներդրումային գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է ,,Գարդենիա Գրեյն Դոր ընկերության,, կողմից Բագրատաշենի վարչական տարածքում հիմնված ինտենսիվ այգի, որը հիմնվել է ,,Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում" ծրագրի շրջանակներում: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ այգում ներկայումս աճեցվում եմ Պիկան, Իդեալ և Սոճի տեսակի ընկույզներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի վերջին՝ հիմնելով ընդհանուր առմամբ 350 հա այգի: