Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այգեձորի և Չինարիի բնակիչները մարզպետին տեղեկացրել են, որ թզի և հոնի առատ բերք են ստացել
17.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17233_s.jpg)
Մերձարևադարձային կուլտուրաները, հատկապես թուզը և հոնը, լավ հարմարված են Բերդ համայնքի Այգեձոր և Չինարի բնակավայրերի կլիմայական պայմաններին: Այս տարի նշված գյուղերի թզի և հոնի այգիներից առատ բերք է ստացվել: Սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Այգեձորում և Չինարիում, զրուցել գյուղացիների հետ: Մարզպետին տեղեկացրել են, որ արդեն մթերվել ու արտահանվել է կիլոգրամը 750 դրամով 180 տոննա թուզ և կիլոգրամը 350 դրամով 150 տոննա հոն: Նշված պտղատեսակների բեքահավաքը շարունակվում է: