Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
17.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17230_s.jpg)
Երեկ Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է նաև 2018թ. Համաշխարհային բանկի ,,Կենսական նշանակության ճանապարհների բարելավման,, ծրագրով իրկանացված Հ64 Բերդ-Արծվաբերդ-Չինարի կմ0+000+կմ4+540 /Նորաշեն-Արծվաբերդ հատված/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ 350.618 մլն. դրամ պայմանագրային արժեքով, կապալառու՝ ,,Տավուշի ՃՇՇ,, ՓԲԸ: