Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին
17.09.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/17221_s.jpg)
Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Առաջինը մթերումն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Մարզպետ Վահե Ղալումյանը երեկ այցելել է գործարան, ծանոթացել մթերման գործընթացին: Գործարանի պատասխանատուի տեղեկացմամբ նախատեսվում է 5000 տոննա քաղցրահամ խաղողի մթերում՝ կիլոգրամը 140 դրամով: Արդեն մթերվել է շուրջ 670 տոննա:
Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում խաղողի մթերումը կսկսեն նաև Երևանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը, Իջևանի գինու-կոնյակի գործարանը և Բերդավանի գինու գործարանը: