Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է սփյուռքահայ բարերարներ Պերճ Արազին և Լևոն Սիմոնյանին

14.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Պոլսահայ աջակցության միության խնամակալ մարմնի /CARS/ ատենապետ Պերճ Արազին և նույն միության անդամ, կանադահայ բարերար Լևոն Սիմոնյանին: Բարերարներին ուղեկցում էր /CARS/-ի ,,Հինդլյան դպրոց,, ծրագրի համակարգող, ԵՊՀ ԻՄ դասախոս Լևոն Լաճիկյանը: Սփյուռքահայ բարերարների այցը ճանաչողական էր. ծանոթանալ մարզի ղեկավարի հետ և ներկայացնել կատարած աշխատանքները: Մարզպետին տեղեկացվեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2006 թվականին սահմանամերձ Կայանավանի դպրոցում և մինչև օրս էլ հաջողությամբ շարունակում է իրականացվել նույն դպրոցում: Ծրագրի շնորհիվ այսօր 18 սոցիալապես անապահով աշակերտի ցուցաբերվում է դրամական աջակցություն, դպրոցի 34 շրջանավարտ ապահովված է մասնակի կրթավճարով, դպրոցում ստեղծվել է 10 օժանդակ աշխատակցի տեղ: /CARS/-ի աջակցությամբ դպրոցը ձեռք է բերել նաև միկրոավտոբուս, որը ծառայում է Ազատամուտից և Այգեհովիտից երեխաների դպրոց տեղափոխելուն և հետ տանելուն: Պարոն Արազին ծրագրի իրականացմամբ է բացատրում նաև աշակերտաքանակի ավելացումը դպրոցում: Ասում է, որ ծրագրի մեկնարկի տարում դպրոցի աշակերտների թիվը 60 էլ չկար, իսկ այսօր այնտեղ 150 աշակերտ է ուսանում:
 Մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերարներին սահմանամերձ համայնքի դպրոցին նման աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծեց, որ հետևողական է լինելու ստեղծվածը պահելու հարցում, նաև խոստացավ առաջիկա շաբաթվա մեջ այցելել դպրոց, ծանոթանալ կատարված աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56