Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՕՖ-ի բարեգործական ծրագրերը շարունակվում են կյանքի կոչվել Բերդի տարածաշրջանում
14.09.2018
Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ բարեգործական ծրագրերը շարունակվում են կյանքի կոչվել Բերդի տարածաշրջանում: Կազմակերպությունն իր կրթական բաղադրիչի շրջանակներում, Մարդիկյան ընտանիքի բարերարությամբ, Բերդի թիվ 3, տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ, Այգեպար, Մովսես և Այգեձոր գյուղերի դպրոցներում վերանորոգել ու անհրաժեշտ գույքով կահավորել է քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները: Այսօր ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդվարդ Կարապետյանի ուղեկցությամբ նշված դպրոցներում աշխատանքային շրջայց են կատարել Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը և մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ: Այցի ընթացքում նրանք ծանոթացել են նաև դպրոցների խոհանոցներում ու ճաշարաններում կատարված վերանորոգման աշխատանքներին, որն իրականացվել է ՀՕՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և այլ դոնորների միջոցներով: