Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանի աշխատանքային այցը Իջևանի ԲԿ

14.09.2018

 Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, փոխմարզպետ Տիգրան Թամրազյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ում, մասնակցել բժշկական թռուցքաժողովին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին ,,Շանթ 2018,, հրամանատարաշտաբային զորավարժությանը իրենց առաջադրանքը՝ ,,Թիկունքային հոսպիտալի բացազատումը,, գերազանց կազմակերպելու համար: ԲԿ-ում մարզպետը մասնակցել է նաև աշխատանքային որոշ խնդրահարույց հարցերի քննարկմանը, տվել հանձնարարականներ: Հանդիպման ընթացքում Վահե Ղալումյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 15-ին անցկացվելիք ,,Մաքուր մոլորակ,, միջոցառմանը, բժշկական կենտրոնի աշխատակիցներին կոչ արել շաբաթօրյակի շրջանակներում մաքրել ու բարեկարգել ոչ միայն ԲԿ-ի տարածքը, այլև աշխատանքներ իրականացնել հարակից տարածքներում, քաղաքի այլ հատվածներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16